Գյումրիում քաղաքացին, բողոքելով քաղաքապետի դեմ, մեքենայով բարձրացել է քաղաքապետարանի աստիճաններին
Այսօր՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Գյումրի քաղաքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ, անցել հետիոտնի համար նախատեսված վայրը ու հայտնվել աստիճաններին։