ՀՀ իշխանությունը գերիների հարցում ընդունել է ադրբեջանական խաղի կանոնները. Սահակյան
Հայաստանի իշխանությունները Բաքվում պահվող գերիների հարցում ընդունել են ադրբեջանական խաղի կանոնները, ինչը քաղաքականացրել է գերիների վերադարձի հարցը, և դրան մոտենում են բացառապես բանակցային գործընթացի տրամաբանության մեջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։