Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ արք․ Խաչատրյան
Սիրելի՛ ժողովուրդ, այսօր՝ ցեղասպանության տարելիցի նախօրյակին, ջահերի լույսով դուք պատռեցիք խավարը և առատացրիք լույսը հայրենական կյանքի։ Այդ լույսով մենք ցրել ենք ժամանակի մշուշներն ու մռայլը, հաղթահարել ենք անհաղթահարելին, վերապրել ենք անվերապրելին, և այսօր մենք ո՛չ թե ուրացությամբ պետք է մեռնենք, այլ աստվածպաշտությամբ պիտի ապրենք, պիտի ապրենք՝ ջահերի լույսը մեր գլխավերևում պահած, մեր ճանապարհի խավարը ցրելով և Տիրոջը ուղղված աղոթքը մեր շուրթերին․