Հայաստան-Ադրբեջան գործընթացի ստվերային խաղացողն ու շահառուն
Հայաստան-Ադրբեջան գործընթացում մերժելով բոլոր միջնորդների առաջարկները՝ սկզբից՝ Արևելքից, հետո՝ Արևմուտքից՝ ԵՄ, ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Ալիևը, գոհունակություն հայտնելով մեկնարկած, այսպես կոչված, սահմանազատման գործընթացից, որով հայկական կողմը միակողմանիորեն տարածքներ հանձնեց Ադրբեջանին, ազդարարում է՝ Հայաստանին ու Ադրբեջանին միջնորդներ պետք չեն։