«Քարոզչության պատճառով թուրք հանրության շրջանում Հայաստանի և հայ ազգի նկատմամբ տրամադրությունները բացասական են». Մելինե Անումյան
Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ մեկնարկած երկխոսության շրջանակներում Հայոց ցեղասպանության հարցը, եթե անգամ ոչ բացահայտ, ապա քողարկված կերպով գլխավոր տեղ է զբաղեցնում։ Բոլորս ենք հիշում, որ ՀՀ նախկին իշխանությունները նախընտրել էին առանց նախապայմանների կարգավորման ճանապարհը, սակայն Թուրքիան այդ դեպքում անգամ չէր հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը վերջնականապես հօգուտ իրեն հանգուցալուծելու փորձերից («պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու առաջարկ և այլն)։