Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին սամբոյի Եվրոպայի առաջնությունում
Սերբիայի Նովի Սադ քաղաքում պատանիներին սամբոյի Եվրոպայի առաջնությունում 53 կգ քաշային կարգում Նարեկ Սիմոնյանը, հաղթելով հյուսիսմակեդանացի և ադրբեջանցի մարզիկներին, մտավ եզրափակիչ։ Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։