Շուռնուխի բնակիչների համար 2024 թ․ բյուջեում փոխհատուցում նախատեսված չէ
2024 թվականի պետական բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն Շուռնուխի այն բնակիչների ամսական վճարումների համար, որոնք դեռ չեն ստացել խոստացված տները։ Տեղեկությունը, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան, հայտնեցին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։