Եռաբլուրում ՊՊԾ աշխատակիցները ստել են. ՊՆ-ից ու կառավարությունից Aravot.am-ին պարզաբանումներ են տվել, թե ինչու են լրագրողներին հրելով հեռացրել
Մեզ հետ զրույցում 24news.am-ի լրագրող Մերի Մանուկյանը, ոը նախապես դիմել էր ՊՆ-ին՝ թույլտվություն ստանալու համար, ասաց, որ այդ օրը արարողակարգային միջոցառման ժամանակ իրենց նույնիսկ թույլ չի տրվել Եռաբլուրի տարածքից դուրս՝ ճանապարհի վրայից կադրեր անել, լուսաբանել օրվա ընթացքը. «Մենք չենք խանգարել արարողակարգային միջոցառման իրականացմանը: Մենք մեր մասնագիտական գործունեությունն ենք փորձել իրականացնել՝ լուսաբանել վարչապետի այցը Եռաբլուր, բայց արարողակարգային միջոցառումներին չենք մասնակցել ու չենք խանգարել»: