Նաիրա Զոհրաբյան. «Կասկադում ժելեած մազերով կապուչինո խմող գյադեք, Տավուշի բնակավայրերը հանձնելուց հետո այլեւս չեք կարողանալու կապուչինո խմել»
«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում նշեց, որ հայ ժողովուրդն այսօր ապրում է իր պատմության ամենածանր օրերը: «Օրերի ընթացքում շատ մեծ ու շատ հավանական է լայնամասշտաբ պատերազմը, ինչի մասին խոսեց նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ Ադրբեջանը պատրվակ է փնտրում լայնամասշտաբ պատերազմ սկսելու համար: Իսկ ո՞վ է մեղավորը, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ