Տաթեւիկ Հայրապետյան. «Ձեռնարկել քաղաքական, դիվանագիտական կանխարգելիչ քայլեր, որոնք կզսպեն Ադրբեջանին։ Հայաստանն ունի դրա համար բոլոր հնարավորությունները»
Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. «Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն ու սադրիչ հայտարարությունն է տարածում։ «Պայմանական սահմանի երկայնքով հայկական զորքերի կենտրոնացումը և հարձակողական հենակետերի ստեղծումը, տարբեր ուղղություններով երկարաժամկետ կրակակետերի ստեղծումը, ամրությունների կառուցումն արձանագրվել է մեր ստորաբաժանումների տրամադրության տակ գտնվող հատուկ տեխնիկական միջոցներով և տեսողական դիտարկմամբ։ Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ Հայաստանի