Կիմ Բալայան, Գուրգեն Եղիազարյան, Հարություն Սուքիասյան…Վանո Սիրադեղյանի գործով անցնող տուժողներից ոմանք մահացել են, ոմանք երկրից գնացել
Դատավոր Դոլմազյանն ասաց, որ Արմեն Սիմոնյանի, Տիրայր Առաքելյանի դեպքում իրենց ուղարկած ծանուցումները վերադարձվել են անհայտ նշումով: Սուրիկ Բոյախչյանի դեպքում վերադարձվել է «բացակա» նշումով: Վլադիմիր Գրիգորյանի դեպքում նշված է՝ չի պահանջվել. «Դատարանին որքանով որ հայտնի է, Վլադիմիր Թորգոմի Գրիգորյանը մահացել է»: Կառլեն Ղանդիլյանի դեպքում ծրարը վերադարձվել է «տեղափոխված» նշումով: