Բլինքենն Ալիևին ասել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ֆոն դեր Լեյեն-Բլինքեն հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Բլինքենն Ալիևին ասել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ֆոն դեր Լեյեն-Բլինքեն հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։ Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» էր որակել ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի Բրյուսելում կայանալիք հանդիպումը։ «Հայկական ալիք»