Տեղի ունեցածը գնահատում ենք Երուսաղեմի հայկական թաղամասի և հայ համայնքի իրավունքների ու օրինական շահերի կոպիտ խախտում. «Թաթոյան» հիմնադրամ
Մենք, որպես Երուսաղեմի հայ համայնքը ներկայացնող փաստաբաններ, խստորեն դատապարտում ենք Իսրայելի ոստիկանության վարքագիծը, որով նրանք օգնում են իսրայելցի վերաբնակիչներին ապօրինաբար` բռնի ճանապարհով մուտք գործել Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում գտնվող «Կովերի պարտեզ»՝ փորձելով հայերին ապօրինաբար դուրս մղել և փորձել փոխել իրավիճակը [ստատուս քվոն] տեղում: Միջազգային փաստաբանական թիմը շարունակում է իրավական բոլոր հնարավորություններով պաշտպանել Երուսաղեմի Հայկական