Ճոխ մեղադրանքներ՝ Փոքր Սարիարի նախկին գյուղապետին․ գործն ուղարկվել է Հակակառուպցիոն կոմիտե
Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը օպերատիվ տվյալներ է ձեռք բերել Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի Փոքր Սարիար բնակավայրի նախկին գյուղապետի թույլ տված ենթադրյալ չարաշահումների մասին։ Ըստ ԱԱԾ-ի տվյալների, Ա․ Արշակյանը իր պաշտոնավարման ընթացքում՝2010-2016 թվականներին, շահադիտական նպատակներով փաստաթղթային կեղծիքներ է կատարել՝ ֆինանսատնտեսական բնույթի չարաշահումներ թույլ տալով։ Նա՝ որպես համայնքի ղեկավար, միջոցներ է ձեռնարկել հաշմանդամների, կերակրողներին