Ընդամենը երկու տարում սամբոյի չորս խոշորագույն մրցաշարի անցկացումը վկայությունն է այն բանի, որ Հայաստանում սամբո սիրում են. Կարեն Գիլոյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի և գործընկեր կառույցների աջակցությամբ այսօր տրվել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության պաշտոնական մեկնարկը: Մեկնարկային գոտեմարտերին հաջորդել է բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, Սամբոյի