«Երկրի տեր, բռունցքդ բե՛ր, բռունցքդ վե՛ր». հանրային քննարկում Մաշտոցի պուրակում՝ ի պաշտպանություն Ոսկեպարի
Նախաձեռնության անդամներից Նարեկ Այվազյանն ասում է՝ հայկական սահմաններին պատուհասող խնդիրները բխում են կառավարության ներկայացուցիչների, Փաշինյանի վտանգավոր խոսույթներից, նրանք հանդես են գալիս Ադրբեջանին հայկական տարածքները զիջելու գաղափարներով՝ չերաշխավորելով անվտանգություն եւ հիմնարար իրավունքների հարգանք: «Հայաստանն ու Ադրբեջանը միջազգային իրավունքի սուբյեկտներ են, նրանք, որքան էլ որ ռոմանտիկ հնչի, իրենց մտքից դուրս եկած ցանկացած գործողություն չեն կարող անել։ Նրանք