«Կացինը բերեցին ու սպառնացին, որ եթե չստորագրեմ իրենց ուզած փաստաթուղթը, ապա՝ վիզս կկտրեն». Վլադիմիր Մովսիսյանը 80-ականներին կատարված սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների մասին. «Փաստինֆո»
«Փաստինֆո». «Կացինը բերեցին եւ սպառնացին, որ եթե չստորագրեմ իրենց ուզած փաստաթուղթը, ապա վիզս կկտրեն»։ Այս պատմությունը Վլադիմիր Մովսիսյանը պատմել էր լրագրող Ռուզաննա Խաչատրյանի` Հանրային հեռուստատեսության համար պատրաստված ֆիլմում։ Պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանը եղել է Խորհրդային Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահի տեղակալը, որը, ինչպես արդեն ներկայացրել ենք, խորհրդային Հայաստանի վերջին տարիներին համակարգել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու