Զոհված զինծառայողների ծնողներ. «Սուտ խոսելով պատերազմը տանուլ տվեցին ու մինչեւ հիմա էլ նույն բանը շարունակում են անել»
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները «Հայելի» ակումբում խոսելով Հայաստանի ներկայիս իրավիճակի եւ թշնամուն Տավուշի գյուղեր հանձնելու՝ իշխանության մտադրության մասին համոզմունք հայտնեցին, որ երկիրն այս վիճակին միանշանակ հասցրել են իշխանությունները: «Մեղավորը մենք ենք ու մեր ընտրած իշխանությունը: Այսօր մեր հարավային սահմանները վատ վիճակում են: Մենք ունենք երկու ճանապարհ: Մեկն արդեն մերը չի: Եվ եթե Տավուշն էլ