Պաշտպանի աշխատակազմում պաշտոնապես գործարկվել է հանրային հաստատությունների համար Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացը
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ապրիլի 9-ին պաշտոնապես գործարկել է հանրային հաստատությունների համար Գենդերային հավասարության պարգևադրոշմի (ԳՀՊ) ներդրման գործընթացը։ Գենդերային հավասարության պարգևադրոշմի (ԳՀՊ) ներդրման գործընթացը առաջին անգամ է պաշտոնապես գործարկվում Հայաստանի Հանրապետությունում, իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մարդու իրավունքների պաշտպանության առաջին ազգային հաստատությունն է, որը կանցնի պարգևադրոշմի ներդրման համար գնահատումը։ Մեկնարկի պաշտոնական միջոցառմանը ներկայացվել է