«Ալմա-Աթայի հռչակագրում որեւէ հիշատակում չկա Խորհրդային սահմանների մասին»․ Միհրան Շահզադեյան
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Միասին» շարժումն այսօր ԱԺ-ի մոտ բողոքի ցույց էր անում։ Շարժման անդամ քաղաքագետ Միհրան Շահզադեյանն իր ելույթում անդրադարձավ Ալմա-Աթայի հռչակագրին։ «Երբ խոսում են սահմանազատման մասին, սահմանները չեն որոշվում այս կամ այն քարտեզներով, այս կամ այն թվին հրատարակված քարտեզներով։ Սահմանները որոշվում են իրավական հիմքերի վրա։ Այս իրավական հիմքերը կարող են լինել կամ երկու