«Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցությունների թատերաբեմ». Իրանի ԱԳՆ խոսնակ
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, անդրադառնալով Բրյուսելի եռակողմ հանդիպմանը, ընդգծել է Հարավային Կովկասում կայունություն ու խաղաղություն հաստատելու համար տարածաշրջանային համագործակցության կարևորությունը։ Նա շեշտել է.«Իրանը համոզված է՝ Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցությունների թատերաբեմ։ Տնտեսական համագործակցության ամրապնդումը և կապերի ընդլայնումը, ազդեցիկ դեր ունի Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման, տնտեսական զարգացման հարցում։ Փոխադարձ շահերի հիման