Ոսկեպարը պատմական Գուգարաց աշխարհի Կանգարք գավառի երկրաչափական կենտրոնն է
Ոսկեպարում «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքը մեկնարկեց միասնական աղոթքով եւ երեկ զոհված հայ զինվորների համար հոգեհանգստյան աղոթքով, որը մատուցեց Դիլիջանի հոգեւոր հովիվ տեր Շավարշ քահանա Սիմոնյանը: Հայաստանի գրողների միության անդամ, աշխարհագրության ուսուցիչ Ռուսլան Մալինյանը պատմական փաստեր ներկայացրեց Ոսկեպարի մասին՝ նշելով, որ հավաքի մասնակիցներն այս պահին կանգնած են Գուգարաց աշխարհի Կանգարք գավառի երկրաչափական կենտրոնում: «Դա