Արցախցի Նվերը Մեծամորում գյուղատնտեսությամբ է զբաղվում, աշխատատեղեր է ստեղծել. «Ա1+»
«Ա1+». Նվեր Գաբրիելյանն Արցախից բռնի տեղահանվելուց հետո ընտանիքով հաստատվել է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։ Շարունակել է գյուղատնտեսությամբ զբաղվել, ինչպես Արցախում։ Թեեւ մասնագիտությամբ ֆինանսիստ է, նախընտրել է գյուղատնտեսությունը՝ տարիներով հողի հետ կռիվ է տվել, մինչև հասկացել է նրա լեզուն։ Արցախում Գաբրիելյանները գյուղատնտեսական մեծածավալ աշխատանքներ էին իրականացնում 35 հա տարածքում, որտեղ մշտական աշխատանքով ապահովված էր 20 մարդ,