«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Նիկոլ Փաշինյանը վերածել է մի քանի գյուղի սահմանազատման անհասկանալի գործընթացի՝ մոռանալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու առաջնային կարևորությունը։ Առանց հայ-ադրբեջանական բոլոր հարցերը կարգավորող ամբողջական պայմանագրի առկայության՝ իշխանությունները շարունակում են հատվածական հարցերի քննարկումները, որոնք հանգեցնում են բացառապես միակողմանի զիջումների։ Այս նույն քաղաքականության հետևանքով ամբողջովին հայաթափվեց Արցախը, Հայաստանի բազմաթիվ հատվածներում առկա