Ադրբեջանը հողին է հավասարեցրել Արցախի Շուշիի «Կանաչ ժամը»
Ադրբեջանը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել` հողին հավասարեցնելով Արցախի Շուշիի «Կանաչ ժամը», որն ավելի քան 200 տարվա պատմություն ուներ։ Տեղեկությունը X-ի միկրոբլոգում հայտնել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը։ «Ադրբեջանը քանդել է 1818 թվականին կառուցված պատմական հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (հայտնի է որպես Կանաչ ժամ)։ Եկեղեցին գտնվում էր Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Շուշի քաղաքում։