Շարունակո՞ւմ ենք հանգիստ հետևել, թե ինչպես է աստիճանաբար հանձնվում Հայաստանը… թե՞ կանգնենք Տավուշի կողքին․ Ռուբեն Կարապետյան
Գործնականում ի՞նչ է նշանակում Ադրբեջանի ճնշման տակ, «խաղաղության» մոլուցքով տառապող ՀՀ իշխանությունների կողմից երեկ պաշտոնապես թղթի վրա դրված համաձայնությունը՝ Տավուշից սահմանագծման գործընթացը սկսելու վերաբերյալ: Սկզբում արձանագրենք, որ Ադրբեջանի հետ սահմանագծման գործընթացի մեջ ՀՀ իշխանությունները մտել են առանց ադրբեջանական զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու հիմնարար նախապայմանն առաջ քաշելու, առանց իրավական և դիվանագիտական լուրջ փաթեթի ու