«Երկարատեւ խաղաղության հեռանկարները տեսանելի չեն». Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաների հայտարարությունները և ապրիլի 19-ին` Տավուշի 4 գյուղերի հատվածում «սահմանազատման» մասին հայտարարությունից հետո Բաքվում ժողովրդի «հաղթանակ» նշելը փաստում են այն մասին, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ այդ երկրի բնակչությունը չեն կիսում Հայաստանի իշխանությունների «խաղաղության դարաշրջան» բացելու գաղափարը։ Ավելին՝ Ադրբեջանը սկսած 2020 թվականից մեծացնում է իր ռազմական բյուջեն, պարբերաբար կազմակերպում է զորավարժություններ՝ նաեւ Թուրքիայի,