Վլադիմիր Կազիմիրովի մեծագույն ցանկությունն էր կանխել հետագա արյունահեղությունը և հարատև խաղաղության մեջ տեսնել Լեռնային Ղարաբաղը․ Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագիրը Վլադիմիր Կազիմիրովի մահվան կապակցությամբ Խոր ցավով տեղեկացա ռուսաստանցի դիվանագետ, Լեռնային Ղարաբաղի հարցով ՌԴ միջնորդական առաքելության նախկին ղեկավար, ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ առաջին համանախագահ, Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի ասպետ Վլադիմիր Կազիմիրովի մահվան մասին: Վլադիմիր Կազիմիրովը բարձր որակավորում ունեցող այն դիվանագետներից էր, ով իր մասնագիտական հարուստ