Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Սուրբ Սարգիս վանական համալիր, ծանոթացել իրականացվող աշխատանքներին
Ապրիլի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Արագածոտնի թեմի Ուշի համայնքի Սուրբ Սարգիս վանական համալիր: Վանական համալիրի ամբողջական վերականգնման աշխատանքներն իրականացվում են Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների հովանավորությամբ և աջակցությամբ։ Նախագծի հեղինակներն են վերականգնող ճարտարապետներ Սամվել Այվազյանը և Ամիրան Բադիշյանը։ Առաջին փուլում կվերականգնվի վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Նորին Սրբությունն իր