Ջերմորեն ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը. Շառլ Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրառումն X-ում Ջերմորեն ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ համաձայնագիրը՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք: Յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության միանշանակ ճանաչման վրա հիմնված սահմանազատումը եղել է բրյուսելյան քննարկումների առանցքում և կծառայի որպես էական քայլ նորմալացման համար ու խաղաղություն կբերի ողջ տարածաշրջանին։