Անդրանիկ Թևանյան. Չի կարելի մեկ օրվա տարբերությամբ իրարից 180 աստիճանով տարբերվող տեսակետներ հայտնել Կիրանցում ցուցարարներին միացած պայմանագրային զինծառայողների մասին
Չի կարելի 24 ժամվա ընթացքում գրել «Կեցցե՛ն մեր հերոս զինծառայողները, որ միացել են ժողովրդին» և «Անիծվեն այդ նույն զինծառայողները, որ վախեցան իշխանական ճնշումներից». դա անլուրջ է: Սա այսրոպեական ոգևորության և հիասթափության վառ օրինակ է, որի կրկնությունը կարող է դեպրեսիայի հասցնել ընդդիմադիր տրամադրությամբ մարդկանց: Ո՛չ ոգևորվելն է ճիշտ, ո՛չ հիասթափվելը: Միայն սառը հաշվարկ: