Տավուշի մարզում տեղի ունեցող պայքարը խիստ ոգևորիչ և հուսադրող է․ Նարեկ Սամսոնյան
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հոդված է հրապարակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից. «Վերջին օրերին Հանրապետության տարբեր հատվածներում և, հատկապես, Տավուշի մարզում տեղի ունեցող պայքարը խիստ ոգևորիչ և հուսադրող է: Թշնամական երկրներից ուղղորդվող և թշնամական շահեր սպասարկող Հայաստանի կառավարիչներն այլևս չեն կարողանում արդյունավետ իրականացնել Հայաստանի Հանրապետության կործանման իրենց առաքելությունը: