Ռուսաստանում օտարերկրացիների գտնվելու առավելագույն ժամկետը կարող է կրճատվել մինչև տարեկան 90 օր. «Ազատություն»
Ռուսաստանում օտարերկրացիների գտնվելու առավելագույն ժամկետը կարող է կրճատվել մինչև տարեկան 90 օր։ Օրենքի լրամշակումները շրջանառության մեջ են դրվել Պետական դումայում, որտեղ հայտարարել են միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտության մասին: Օրինագծի հեղինակներն են խորհրդարանի ստորին պալատի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Նրանց թվում են «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Դմիտրի Վյատկինը և Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման