Տիգրան Ավինյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և բանկի ներկայացուցիչներ Արման Վաթյանի ու Խուրամ Ֆարուքի հանդիպման ժամանակ։ Նախաձեռնված նախագծերը հանրային կառավարման բարեփոխումներ են՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թվայնացմամբ: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ թվային և խելացի փոխակերպումները համայնքի գլխավոր առաջնահերթություններից են, որոնք հնարավորություն են տալիս հաղթահարելու