Երևանում «Toyota Land Cruiser Prado»-ով վրաերթի են ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար․ shamshyan.com
Այսօր՝ մայիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։55-ի սահմաններում «Toyota Land Cruiser Prado» մակնիշի «01 OO 400» համարանիշի ավտոմեքենան Ազատամարտիկների փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 11-ամյա Վարդան Մ․-ին։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան նշված ավտոմեքենայով տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց, որտեղ բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել երեխային ապա ծայրահեղ ծանր ախտորոշմամբ