Добавить новость
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հռոմի Ֆրանցիսկոս պապը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում հանդես կգան հայտարարությամբ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար

Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի  «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով այցը Հայաստան մեկնարկում է հունիսի 24-ին, ժամը 15:00-ին: Այդ մասին մամուլի ասուլիսում հաղորդել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

 

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նախագահական սրահում Սրբազան քահանայապետին կդիմավորի երիտասարդ կատարողների երգչախումբը` ավանդական լավաշով և ծիրանով: Այնուհետև հենց այնտեղ կկայանա Քահանայապետի զրույցը նախագահ Սարգսյանի և Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ, ինչից հետո Հռոմի պապը կմեկնի Մայր աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Նույն օրը երեկոյան Սրբազան քահանայապետը ՀՀ նախագահի նստավայրում հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ապա նրանք հանդես կգան հայտարարությամբ  ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար:

 

Այցի առաջին օրը կամփոփվի Մայր աթոռ Ս. Էջմիածնում Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի հանդիպմամբ: Սրբազան Քահանայապետի կեցավայրը Հայաստանում լինելու է Մայր Աթոռը:

 

Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այնուհետև Ամենայն հայոց կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Գյումրիում Հռոմի Պպպը նաև կայցելի Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար: Նույն օրը երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության աղոթք: Հունիսի 26-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հռոմի սրբազան քահանայապետը հանդիպում կունենա Հայ Կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի Ս. Պատարագի արարողությանը և էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների, Հայ Կաթողիկե արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ: Ապա Ֆրանցիսկոս Պապը հանդիպում կունենա Հայ Եկեղեցու պատվիրակների և բարերարների հետ: Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսը կստորագրեն համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում: Նույն օրը Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Երևանից կմեկնի Հռոմ:

 

Սարգսյանի ասելով, Հռոմի պապի այցի առթիվ «ՀայՓոստը» կթողարկի նամականիշ, որի պաշտոնական մարման արարողությունը կայանալու է ժամանման օրը՝ հունիսի 24-ին: Այդ օրը նաեւ թողարկվելու է Կենտրոնական բանկի կողմից հատած հատուկ հուշամեդալ: Նախագահի աշխատակազմի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ ստեղծվել են մամուլի կենտրոններ, որպեսզի բոլոր լրագրողները հնարավորություն ունենան լիարժեք տեղեկատվություն ստանալ վեց լեզվով: Բոլոր միջոցառումները հեռարձակվելու են հայկական հետուստաալիքների  ուղիղ եթերով:  Սարգսյանի հավաստմամբ, այցը լուսաբանելու համար հավատարմագրվել են տարբեր երկրների ավելի քան 600 լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

 

Հռոմի պապի այցի առնչությամբ մայրաքաղաքի և հանրապետության այլ քաղաքների բազմաթիվ փողոցներ փակ կլինեն:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *