ԻՀՊԿ ևս մեկ գեներալ է զոհվել Դամասկոսում Իրանի դեսպանությանը իսրայելական օդուժի հարվածից
Դամասկոսում Իրանի դեսպանությանը իսրայելական օդուժի հարվածի հետևանքով զոհվել է նաև ԻՀՊԿ գեներալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմինը։
Տեղեկությունը հայտնում է Tasnim գործակալությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսում Իրանի դեսպանատան մոտ գտնվող շենքին, երկու մարդ է զոհվել։ Դիվանագիտական առաքելության շենքը նույնպես վնասվել է։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սիրիայում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, ԶՈւ էլիտար ստորաբաժանում) ռազմական խորհրդական, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին զոհվել է Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսության վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով։