Новости сегодня

Новости от TheMoneytizer

Կայացավ «COM.E ON FORUM Երևան»-ը․ OZON մարքեթփլեյսը գործարարներին ներկայացրեց առցանց վաճառքի առավելությունները

Այսօր Երևանում կայացավ ռուսական ամենամեծ OZON մարքեթփլեյսի կողմից հայ գործարարների համար կազմակերպված «COM.E ON FORUM Երևան»՝ գործարարության և առցանց վաճառքի մասին առաջին բիզնես ֆորումը։

Ֆորումը հնարավորություն էր տալիս մասնակցել թե՛ անցանց տարբերակով՝ Երևանի Մարիոթ հյուրանոցում, շուրջ 500 հյուրի համար, թե՛ առցանց՝ Հայաստանի և ԱՊՀ երկրներից մասնակիցների համար:

Ֆորումը նախատեսված էր հայ գործարարների համար, ովքեր արդեն իսկ համագործակցում են, կամ ցանկանում են համագործակցել OZON մարքեթփլեյսի հետ, ինչպես նաև OZON մարքեթփլեյսի պատվերների հանձնման կետերի սեփականատերերի համար:

Բանախոսներն էին՝ Ալեքսեյ Սապոնը՝ ԱՊՀ երկրներում Ozon-ի գործառնությունների և զարգացման տնօրենը, Աշոտ Հախվերդյանը՝ Հայաստանում Ozon-ի կոմերցիոն տնօրեն, Դենիս Դյաչենկոն՝ ԱՊՀ-ում Ozon-ի գործընկեր լոգիստիկ ծրագրերի զարգացման ղեկավար, Զիյաթ Մաշուրովը՝ ԱՊՀ երկրներում Ozon-ի թրեյդ-մարքեթինգային խմբի ղեկավար, Մարիամ Աղախանյանը՝ Հայաստանում Ozon-ի գործընկերների զարգացման մենեջերը, Կարեն Մուրադյանը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Առևտրի և ինտեգրացիայի վարչության խորհրդականը։

ԱՊՀ երկրներում Ozon-ի գործառնությունների և զարգացման տնօրեն Ալեքսեյ Սապոնն անդրադարձավ օնլայն վաճառքի նորարարական միտումներին՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում:

«Շուկան շարունակելու է աճել, բայց 2027 թվականին օնլայն շուկան աճելու է 3 անգամ ավելի: Գրեթե ամեն ինչ մարդիկ սկսելու են գնել օնլայն հարթակներից: Իսկ Ռուսաստանի հաճախորդներին պետք են Հայաստանի վաճառողների ապրանքները, որովհետև նրանք ուզում են ավելի ու ավելի գնել:

Իսկ ինչ է կարևոր գնորդների համար՝ արագություն, հարմարավետություն և գին»,- նշեց նա:

Սապոնը ներկայացրեց OZON-ի հնարավորությունները հայ բիզնեսմենների համար, թե ինչպես կարող են ապահովել վաճառքի աճը:

Նա նշեց, որ ապրիլին կգործարկվի Հայաստանում գործող խանութների ապրանքների փաթեթավորման ծառայությունը, որն ավելի կարագացնի առաքման գործընթացը, հուլիսին կգործարկվի տեղական պահման կետ՝ Երևանում, իսկ երկրորդ եռամսյակում կմեծացվի դեպի Ռուսաստան առաքման հաճախականությունը:

Հայաստանում Ozon-ի կոմերցիոն տնօրեն Աշոտ Հախվերդյանը անդրադարձավ Հայաստանում պատվերների հանձնման կետերին, հնարավորություններին, նոր ծրագրերին և դժվարություններին:

«OZON-ը Հայաստան է եկել 2023 թվականի մայիսին, մենք բացեցինք տեսակավորման կետ, և արդեն հուլիսին մեր թիմը հավաքեցինք, նոյեմբերին արդեն ակտիվ զբաղվում էինք Ռուսաստանում հայկական ապրանքների վաճառքով:

Իհարկե, առանց դժվարությունների չէր լինի, սակայն ներկայումս Հայաստանի տարածքում գործում են առաքման 192 կետ, որոնց թիվը դեռ ավելանալու է:

OZON-ում արդեն գրանցված է ավելի քան 2500 հայ վաճառող և պատվերների քանակն ամեն ամիս աճում է ավելի քան 2 անգամ:

Իսկ հայ ակտիվ գնորդներն ամսական ավելի քան 170,000-ն են և օրական 5000 պատվեր է կատարվում»,- նշեց Աշոտ Հախվերդյանը:

Ըստ նրա Հայաստանում ամենապահանջված ապրանքների կատեգորիաներն են՝ «Էլեկտրոնիկա», «Ապրանքներ տան համար» և «Գեղեցկություն և առողջություն»:

Բիզնես ֆորումի ընթացքում եղան պանելային և հարցազրույցի ֆորմատով քննարկումներ:

Լրագրողների հետ զրույցում ԱՊՀ երկրներում Ozon-ի գործառնությունների և զարգացման տնօրեն Ալեքսեյ Սապոնը նշեց.

«Ֆորումի հիմնական նպատակն էր, որ կարողանանք հաղորդակցվել ձեռնարկատերերի հետ և պատմենք նրանց OZON-ի միջոցով վաճառքների մասին:

Նաև տեղեկացնենք, որ բացի ռուսաստանյան շուկայից կա նաև ակտիվ աճող էլեկտրոնային կոմերցիայի հայաստանյան շուկա: Եվ, իհարկե, մեր նպատակն էր պատմեր, որ Հայաստանում արդեն գործում է պատվերների հանձնման 192 կետ և դրանք արդեն բնակչությանը հասանելի են: Եթե նախկինում կային թերացումներ բեռնափոխադրման հարցում, այժմ այդ հարցերը լուծված են»:

Նշենք, որ Ozon-ը առաջատար բազմատեսակ մարքեթփլեյս է և Ռուսաստանի խոշորագույն ինտերնետային ընկերություններից մեկը:

Ozon-ը առաջնահերթություններից է օգնել սկսնակ և փորձառու, այդ թվում՝ մարզերի վաճառողներին զարգացնելու և ընդլայնելու իրենց բիզնեսը:

2020 թվականից Ozon-ը զարգացնում է միջազգային բիզնեսը: Այս  պահին ընկերությունը գործում է 8 երկրում՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Հայաստան, Ուզբեկստան, Չինաստան, Թուրքիա:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

До конца бархатного сезона можно недорого отдохнуть в Смоленске и Вьетнаме

Рождество Пресвятой Богородицы: традиции и история праздника

Владислава Бакальчука отпустили домой после допросов

В парках Московской области высадили новые растения

Музыкальные новости

«Отряд не заметил потери бойца»: Лоза прокомментировал закрытие Comedy Club

Ростовские онкологи напоминают о своевременности прохождения профилактических осмотров

Орган в Планетарии на Halloween

Росгвардия обеспечила правопорядок на футбольном матче «ЦСКА» - «Краснодар» в Москве

Новости России

До конца бархатного сезона можно недорого отдохнуть в Смоленске и Вьетнаме

Все повторяется: как допущенные в прошлых воплощениях ошибки отравляют вам жизнь

Семью фигуранта дела «Крокуса» не допрашивали полгода в Таджикистане

Москва вдвое увеличит число высокотехнологичных предприятий к 2030 году

Экология в России и мире

В Ставропольском крае разработана новая медико-психологическая услуга

АО “Желдорреммаш” реализует проекты по развитию кадрового резерва компании

Аделина Панина и ее «Белая книга» получили награду

В Москве с успехом прошла осенняя выставка «Интерткань»

Спорт в России и мире

Теннисистка Камилла Рахимова поднялась на 73-е место в рейтинге WTA

Теннисистка Потапова: считаю Квинси Промеса одной из легенд «Спартака»

Ига Швёнтек снялась с турнира категории WTA-1000 в Пекине

Котов проиграл О'Коннеллу в первом круге турнира ATP в Чэнду

Moscow.media

Между Екатеринбургом и Омском начнут курсировать "Финисты" – через Тюмень

Электробус «Генерал» будет курсировать в Красноярске

Массовая авария затруднила движения на бесплатном участке трассы М-4 Дон в Липецкой области

Спрос на доставку малогабаритных грузов вырос в два раза за полгода – «Деловые Линии»







Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *