Հայաստանն այժմ մաս է կազմում Juventus Academy նախաձեռնությանը
«Յուվենտուսի ակադեմիա» նախաձեռնությունը գալիս է Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք Juventus Academy Armenia Ֆեյսբուքի պաշտոնական էջից։
««Յուվենտուսի ակադեմիա» նախագիծը ստեղծվել է «Յուվենտուսի» գույները, մեթոդներն ու արժեքները հնարավորինս շատ երեխաների հասցնելու համար: Ունենալով ավելի քան 80 ակադեմիա բոլոր մայրցամաքներում՝ այն առաջարկում է ինչպես ֆուտբոլային հմտությունների ուսուցում և զարգացում, այնպես էլ կրթական դասընթացներ, որոնք ուղեկցում են երիտասարդ խաղացողներին իրենց ուրույն ոճով՝ սկսած խաղի ճանաչումից մինչև հասունություն։ Բոլոր ծրագրերը հասանելի են՝ անկախ մասնակիցների մակարդակից, և գործողությունները հիմնված են նրանց հոգեկան և ֆիզիկական բարեկեցության նկատմամբ հարգանքի վրա»,-այս մասին ասվում է Juventus Academy-ի պաշտոնական էջում։