Վրաստանի վարչապետը նախագահ Զուրաբիշվիլիին թույլ չի տվել այցելել Լիտվա
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին թույլ չի տվել այցելել Լիտվա, որը նախատեսված է հաջորդ շաբաթ։
Նշվում է, որ այցը մերժող որոշումը ստորագրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատանքային այցը Լիտվայի Հանրապետություն նախատեսված է եղել ապրիլի 10-12-ը։
Մինչ այս Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհել էր, որ իրեն հնարավորություն չեն տվել հանդիպել աշխատանքային այցով Թբիլիսի այցելած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։