Мы в Telegram
Добавить новость
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ադրբեջանն էլ պետք է վերադարձնի իր տարածքում գտնվող բոլոր հայկական հողերը, միգուցե երևակայական բան եմ ասում, բայց եթե չանի, Հայաստանը պետք է nւժnվ վերադարձնի դրանք․ Ռուբեն Բաբայան

 

Երկրում տիրող իրավիճակի, Տավուշում կատարվողի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ։

-Պարոն Բաբայան, վստահաբար, տեղյակ եք երկրում կատարվող իրադարձություններին, այս պահին Տավուշում սահմանազատման աշխատանքներ են տեղի ունենում, բնակչությունն ընդվզում է, ո՞րն է Ձեր՝ որպես մտավորականի գնահատականը կատարվողին։

-Բոլորի նման անհանգստացած եմ․ այն ինչ-որ կատարվում է, ինչ-որ պարտադիր պետք է կատարվի նաև մտավախություններ է առաջացնում ապագայի վերաբերյալ։ Կարծում եմ՝ ոչ ոք չի ժխտում՝ այդ սահմանազատումը պետք է կատարվի միանշանակ, բայց մենք հասկանում ենք, որ տավուշեցիների անհանգստությունն ունի պատճառներ։ Փաստորեն,  ճանապարհը մի քանի անգամ մտնելու է Ադրբեջան, դուրս է գալու, գյուղը կպած է լինելու սահմանին, անվտանգության հարցեր են ծագում։ Ես հիշում եմ՝ այդտեղ մեծ ընդհարումներ էին տեղի ունենում և փաստորեն այն որ հայկական զորքերը գրավել էին այդ չորս ադրբեջանական գյուղը, պատճառաբանված էր նրանով, որ այնտեղ մշտապես կրակում էին, եթե չեմ սխալվում, եղել էին նաև սպանության դեպքեր։

Ես, իհարկե, մասնագետ չեմ, բայց կարծում եմ՝ երկու էտապով պետք է աշխատանքը տեղի ունենա։ Առաջինը՝ վերականգնել այն սահմանը, որը կար սովետական քարտեզներով բայց նաև հաշվի առնել այն հանգամանքը՝ երբ կար այդ սահմանը չկար թշնամություն, պատերազմ, կամ անվտանգության խնդիր։ Դրանից հետո արդեն պետք է սկսկել որոշակի հարցեր լուծել, միգուցե փոխանակման ձևով, որպեսզի ապահովված լինեն նաև գյուղերի բնակիչները։

-Ադրբեջանը կցանկանա՞ վերադարձնել մեզ պատկանող տարածքները, որոնք հիմա իրենց տիրապետության տակ են։

-Այստեղ ես պարզապես կարող եմ խորհուրդ տալ՝ հետևել հենց Ադրբեջանի օրինակին։ Եթե Ադրբեջանը չանի դա, Հայաստանը պետք է բարձրաձայնի այդ հարցը բոլոր իրավական հարթություններում, ինչպես դա ժամանակին անում էր Ադրբեջանը և նաև ուժեղանա։ Միգուցե հիմա աներևակայելի բան եմ ասում, բայց կյանքը փոփոխական է, եթե Ադրբեջանը դրան չհամաձայնի խաղաղ ձևով Հայաստանը պետք է կարողանա ուժով վերադարձնել իրեն պատկանող բոլոր տարածքները։ Գուցե դա պահանջի մի քանի տարի, վերջիվերջո Ադրբեջանից պահանջվեց 25 տարի դրա համար։

Ես կարծում եմ ճիշտ վարվելու դեպքում և համապատասխան հիմնավորումներ, միջազգային աջակցություն ունենալու դեպքում մենք կարող ենք միգուցե դա անել ավելի արագ ու խաղաղ, բայց բոլոր դեպքերում միշտ պատրաստ պետք է լինենք, որ մենք չենք համաձայնելու և համակերպվելու մեր տարածքների զավթմանը։

-Սահմանազատման արդյունքում Կրանցը բաժանվելու է երկու մասի, մարդիկ ունեն սեփականության իրավունքի վկայական իրենց տների, բայց դրանք անցնելու են թշնամուն, Փաշինյանն էլ փոխարենն առաջարկում է ծառ տնկել, որ չտեսնեն ադրբեջանցիներին, Փաշինյանի այս հայտարարությունը որքանո՞վ է տարամաբանական։

-Ճիշտն ասած՝ ռեալ չեմ հասկնում դա, չեմ կարծում, թե խնդիրը տեսնելու կամ չտեսնելու մեջ է։ Վերջիվերջո ես Հայաստանում բազմաիցս շրջում եմ և երբ մտնում ես Կապան տեսնում ես՝ բարձրունքի վրա կա տեղադրված ադրբեջանական դրոշ։ Խնդիրն այստեղ անվտանգության մեջ է։ ԱՅպես չէ, որ եթե չես տեսնում ուրեմն անվտանգ է, իսկ եթե տեսնում ես վտանգված ես, ծառով չէ։ (ծիծաղում է /tert.am/)։

Միգուցե մի քիչ ավելի պոետիկ է ուզել ներկայացնել, որ իրականում խրամատների փոխարեն ծառեր պետք է աճեն, ես դրա կողմնակիցն եմ իհարկե, ես էլ եմ կարծում՝ մարդկությունը բազմաթիվ հիմարություններ է անում՝ հարցերը փորձելով լուծել պատերազմի միջոցով, դա այլ հարց է։ Այդ մարդկանց ապահովությունն է կարևոր, իրականում Հայաստանն այնքան փոքր երկիր է և այնքան մեծ սահման ունի Ադրբեջանի և Թուրքայի հետ, որ անվտանգության և ապահովության մասին հարյուր տոկոս խոսելը միամտություն է։ Խնդիրը տեսնելու և չվախենալու և տեսնելու ու անվտանգ ապրելու մեջ է։

-Մի կողմից ունենք իշխանություն, որն ասում է՝ սահմանզատման հարցը լուծենք լավ ենք ապրելու, խաղաղ ենք պարելու, մյուս կողմից ունենք ընդդիմություն որ ասում է՝ հողերը հանձնում են և ունենք բնակչություն, ով մնացել է մենակ և ասում է՝ սահամազատումը եթե տեղի ունենա, չկարողանանք խանգարել, պարզապես այստեղից կգնանք, շրջակա գյուղերի բնակիչներն էլ նշում են անվտանգ չեն զգում և ահբաեկված են ու ասում են՝ կգնանք, ի՞նչ անել այս պարագայում։

-Մարդկանց հուզմունքներն ու մտածումները միանգամայն հասկանալի է, սահմանազատումից հետո պետք է փոխանակման միջոցով փորձել լուծել նրանց անվտանգության որոշակի խնդիրներ։ Պետք է նստել և նորմալ ձևով բանակցել, դժվար է, իհարկե, որովհետև Ադրբեջանը հաղթած կողմն է և այդ դիրքերից է խոսում, բայց փորձը ցույց է տալիս կարելի է որոշակի բաներ պարտադրել։ Ի վերջո երկար բանակցելուց հետո Ադրբեջանը համաձայնեց սահմանազատումը կատարել Ալմա Աթայի հռչակագրով։ Իսկ ինչ վերաբերում է իշխանության՝ անվտանգության մասին երաշխիքներին, թե ինչքանով են իրականանալի և ինչքանով են իրականանալի այն վախերը, որ տարածում է ըննդդիմությունը, այսօր յուրաքանչյուրը ինքը պետք է դատի և փորձի սթափ գնահատել։

Հանգիստ առանց հիստերիաների պետք է գնահատել։ Իրականում այդ սահմանազատումը, նույնիսկ խաղաղության պայմանագրի կնքումը հարցը չի լուծում, որովհետև ուզած ժամանակ կարելի է խախտել խաղաղության պայմանագիրը։ Կարծում եմ՝ խաղաղության պայմանագիրը առաջին հերթին պետք է կնքվի ուղեղներում, հետո գրավոր, որովհետև եթե մենք խաղաղություն չենք ուզում անկեղծորան իրար հետ ունենալ, ապա ուզած պարագայում կարող են խախտել։

-Կխնդրեի անդրադառնաք Եկեղեցու, հատկապես Բագրատ Սրբազանի հանդեպ տարվող արշավին։ Նույնիսկ նրա հասցեին մեղադրանք հնչեցվեց, թե որիդներին ազատել է բանակից,  այն դեպքում, երբ նա կուսակրոն է ու որդիներին չունի։

-Ես այստեղ առաջնորդվում եմ Աստվածաշնչյան շատ պարզ թեզով՝ մի դատիր, որ չդատվես։ Երբ սկսում ես դատել, պետք է պատրաստ լինես, որ կդատվես։ Անձամբ ես կփորձեմ չդատել։ Իհարկե, դատապարտելի են կեղծիքները, որ տարածվում են նրա հասցեին, բայց եկեք անկեղծ խոսենք՝ Սրբազանը մտել է քաղաքական դաշտ, իսկ դա դաժան, կեղտոտ տեղ է, որտեղ ոչ մի բարոյական նորմ չի աշխատում և երբ մտնում ես այդ դաշտ պետք է պատրաստ լինես ամեն ինչի, երբ սկսում ես դատել, պետք է պատրաստ լինես դատվես։ Ես չեմ ուզում դառնալ ոչ մեկի դատավորը, ես դատապարտում եմ երևույթները։

-Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի առաջնորդն է և բնական չէ՞, որ իր հոտին մեկան չէր թողնելու, քաղաքականության մեջ մտնելու խոսք չկա։

-Ես ոչ իրեն դատում եմ, ոչ էլ արդարացնում եմ, ինքը ընտրել է իր ճանապարհը, իր ուղին։ Բայց մի մոռացեք, որ մենք աշխարհիկ պետություն ենք և չի կարելի առաջնորդվել միայն եկեղեցականներով, որոնք շատ տարբեր են։ Եթե մենք աշխարհիկ երկիր չենք, եկեք ամբողջ իշխանությունը հանձնեք եկեղեցուն և թող նա որոշի ՝ինչպես ենք մենք ապրում։ Տեղի է ունեցել բաժանում, Աստծունը Աստծունն է, Կեսրաինը՝ Կեսարինը։ Շատ բարի, եթե նա համարում է, որ դրանով տեր է կանգում, հանդարտացնում է իր ժողովրդին, դա շատ լավ երևույթ է, բայց եթե փորձում է քաղաքական դիվիդենտներ քաղել, դա սխալ է։ Իսկ ես ընդհանրապես դեմ եմ որևէ մեկի դեմ այդպիսի արշավ կատարելուն, նույնսիկ կապ չունի՝ նա Սրբազան է, թե քաղաքական գործիչ։ Ես նույնպես բախվել եմ արշավի, քանի որ նա Սրբազան է նա հասկանում է դա և ամուր կկանգնի։ Եվ ի վերջո ինչքան վատ խոսք է հնչում մեր բերանից, այդքան շատ ենք կեղտոտվում մենք ինքներս։

 

Ամալյա Առաքելյան

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

"Фонтанка": в Петербурге подросток пострадал при падении лифта в многоэтажке

Туту.ру порекомендовал отправиться в поход в заповедники и нацпарки

Ефимов: инвесторы построят детский сад в районе Выхино-Жулебино

В Новой Москве по подозрению в убийстве домработницы задержали подростка

Музыкальные новости

Армяне России поддерживают движение «Тавуш во имя Родины»

СЛД «Чита» филиала «Забайкальский» ООО «ЛокоТех-Сервис» пополнило экспозицию выставки «БАМ: наследие для будущего»

В Республике Марий Эл вновь пройдет кинофестиваль «Движение по вертикали», посвященный памяти Станислава Говорухина

В Бурятии театр готовит премьеру о войне СССР и Монголии с Японией: Россия, Культура, Победа

Новости России

США обеспокоены взаимоотношениями России и Китая. Кирби: "У них есть одно общее желание"

Защитите себя от фейков и провокаций

Фоден стал лучшим футболистом сезона в АПЛ

"Фонтанка": в Петербурге подросток пострадал при падении лифта в многоэтажке

Экология в России и мире

Азербайджанский мигрант возмутился из-за того, что в Калининграде суд назначил 4,5 года лишения свободы за убийство в ДТП школьницы. Видео

Россия, Культура, Дети: конкурс на новую эмблему обьявил Театр Ульгэр в Республике Бурятия

Шапки женские вязаные на Wildberries, 2024 — новый цвет от 392 руб. (модель 466)

«585*ЗОЛОТОЙ» назвала топ-10 самых популярных драгоценных камней в России

Спорт в России и мире

«Спартак» подарит Циципасу клубную футболку

Теннисист Медведев может потерять свое место в рейтинге ATP

Названный врагом народа Кафельников ответил на призыв не пускать его на турнир

Диего Шварцман: «Два чилийца в полуфинале в Риме. Шесть латиноамериканцев в топ-30. А ATP в следующем году уберет один из турниров в Южной Америке»

Moscow.media

Игровые клавиатуры Bloody S515R, B825R: механические свитчи и подставка под запястья

Седая весна...

В Парке Горького вновь пройдет Московский детский фестиваль искусств «НЕБО»

Страдания юного Аюша Булчун







Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *