Добавить новость
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Գյումրիում երթուղայինի վթարի հետևանքով բուժկենտրոն տեղափոխված վարորդը և ուղևորները դուրս են գրվել

ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Գյումրիում այսօր տեղի ունեցած` հասարակական ուղևորափոխադրում իրականացնող երթուղային «Գազելի» վթարի հետևանքով բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել:

«2024թ․ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09։25-ին, «Գյումրու ավտոբուս» ՓԲ ընկերության 67-ամյա վարորդը, իր կողմից շահագործվող «Գազել» մակնիշի երթուղային տաքսին Գյումրի քաղաքի Գ․Նժդեհի փողոց 10 հասցեի վարելիս կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկել գոտուց և բախվել մայթեզրին գտնվող ծառին։

Վթարի հետևանքով վարորդը և 4 կին ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ 2024 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթը, իրականացվում է նախաքննություն։

Զննվել է դեպքի վայրը, ստուգվել է վարորդի սթափության վիճակը, նա եղել է սթափ։

«Գյումրի» բժշկական կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ վթարից տուժածների վիճակը եղել է բավարար, վնասվածքները եղել են սալջարդի տեսքով, բոլորը դուրս են գրվել։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է, վթարի պատճառները և հանգամանքները պարզվում են»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *