Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մեքսիկայում մեկ օրում 3 պաշտոնյա է սպանվել

Մեքսիկայում ուրբաթ սպանվել է Միչոական նահանգում գտնվող Բուենավիստա քաղաքի նոր քաղաքապետը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Excelsior պորտալին հղումով։


Էլիսեո Դելգադոն գնդակահարվել է անհայտ անձանց կողմից անմիջապես քաղաքային վարչակազմի շենքի մուտքի մոտ։ Նա «Միասին կերտենք պատմություն» կոալիցիայի անդամ էր։


Դելգադոն ուրբաթ սպանված արդեն երրորդ պաշտոնյան էր։ Նույն օրն ավելի վաղ սպանվել են Խալիսկո նահանգի Տլակեպակե քաղաքի քաղաքապետի խորհրդականը, որը ներկայացնում էր «Մորենա» կուսակցությունը, և Օախակա նահանգի Սան Միգել Չիմալապաս բնակավայրի հանրային սեփականությունների հարցերով կոմիսարը։


Վերջին տարիներին Մեքսիկայում կտրուկ աճել է բռնությունների թիվը, ինչը հիմնականում պայմանավորված է նարկոկարտելների միջև պայքարով՝ ԱՄՆ կոկաինի տարանցման նկատմամբ հսկողության համար։ Միայն նախընտրական արշավի ընթացքում սպանվել է ավելի քան 520 քաղաքական գործիչ ու պետծառայող։ Վերջին նախագահական ընտրություններում հաղթած Անդրես Մանուել Լոպես Օբրադորն արդեն հայտարարել է, որ մտադիր է փոխել հանցավորության դեմ պայքարի վեկտորն ուժայինից սոցիալականի՝ փորձելով լուծել խնդիրները, որոնք բռնություն են ծնում։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *