Մոսկվան պարզաբանումներ է խնդրել Երևանից՝ Հռոմի ստատուտի վավերացման հարցով. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան պարզաբանումներ է խնդրել Երևանից՝ Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման հարցով։ Այս մասին գրում է mk.ru-ն:
Ռուսաստանի իշխանությունները իրենց հետագա գործողությունները կկառուցեն՝ կախված նրանից, թե ինչպիսի պատասխան կստանան Հայաստանից, ասել է Զախարովան։