Իսպանիայի ափերին առաջին անգամ թմրանյութ տեղափոխող սուզանավ է հայտնաբերվել. առգրավվել է 2720 կգ կոկաին
Իսպանիայի ոստիկանությունը ավելի քան 2720 կգ կոկաին է առգրավել երբևէ հանդիպած առաջին «թմրա-սուզանավից», որը հայտնաբերվել է Եվրոպայի ջրային տարածք մուտք գործեւ փորձի ժամանակ:
Ինչպես տեղեկացնում է Fox News-ը, 20 մետր երկարություն ունեցող սուզանավին, որը 3 մլն դոլար է գնահատվել, սկսել են հետևել կիրակի Պոնտեվեդրա ափամերձ քաղաքից: Քննիչները հույս ունեն այն դուրս բերել ջրից նավահանգստում, որպեսզի կարողանան առավել մանրակրկիտ ուսումնասիրել սուզանավը ներսից:
Իսպանիայի իշխանությունները նշել են, որ առաջին անգամ է սուզանավ հայտնաբերվում, որն օգտագործվում է թմրանյութի փոխադրման համար:
Նախնական տվյալներով՝ այն ուղևորությունը սկսել է Կոլումբիայից: Սուզանավում գտնվող երկու էկվադորցիների կալանքի տակ են վերցրել: Անձնակազմի երրորդ անդամը փախել է: Առգրավված թմրանյութը գնահատվում է 2.5 մլն եվրո: