ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհուրդը Գազայի հատվածի բնակիչների անվտանգության և բժշկական օգնության հասանելիության ապահովման ծրագիր է մշակել, նշվել է X սոցիալական ցանցում խորհրդի տարածած հայտարարության մեջ։ «Խաղաղության խորհուրդը ռազմավարական շրջանակային ծրագիր է մշակել, որպեսզի Գազայի բնակիչները կարողանան անվտանգ ապրել և անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալ պաշտպանված ապառազմականացված հաստատություններում», - նշվել է հրապարակման մեջ։ Ծրագրի իրականացման համար խորհուրդը բոլոր կողմերից պահանջել է իրեն տրամադրել անհրաժեշտ լիազորություններ և հնարավորություններ՝...