ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարությունը Շվեյցարիայի դիվանագիտական գրասենյակի ներկայացուցիչ Աստիեր Սիլվենին անցանկալի անձ է հայտարարել և պահանջել փակել Փհենյանում գործող ներկայացուցչությունը։ Այս մասին նոյեմբերի 25-ին իր կայքում հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։ «ԿԺԴՀ-ն Սիլվենին նոտա է փոխանցել՝ պահանջելով փակել Շվեյցարիայի դիվանագիտական գրասենյակը և լքել մեր երկիրը՝ իշխանությունների բացահայտ թշնամական գործողության պատճառով…։ ԿԺԴՀ-ի ինքնիշխան իրավունքների և նրա քաղաքացիների շահերի դեմ ոտնձգություններն անընդունելի են», — ասվում է...