Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերը ներկայացրել են երեք նոր փոքրաչափ անօդաչու թռչող սարք՝ այլ անօդաչուների դեմ պայքարի համար նախատեսված մեկ սարք և մոտ հեռավորության վրա հակառակորդի թիրախներին հարվածելու համար նախատեսված երկու մահապարտ անօդաչու, հաղորդում է Tasnim-ը։ Նոր մշակումները ներկայացվել են Մաշհադում անցկացված՝ ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի ձեռքբերումների ցուցահանդեսում՝ նախկինում ցուցադրված այլ համակարգերի հետ միասին։ Առաջին անօդաչուն՝ Sayeh-ը («Ստվեր»), փոքր կվադրոկոպտեր է, որը նախատեսված է տարբեր տեսակի, առաջին...