Նյու Յորքի կամուրջներից մեկի վրա վթարված մեքենաները բռնկվել են (տեսանյութ)
Նյու Յորքի Բրուքլինյան կամրջի վրա ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, ինչի պատճառով 4 ավտոմեքենա է բռնկվել:
Ինչպես հաղորդում է CBS New York հեռուստաալիքը, միջադեպի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս վեցը վնասվածքներ են ստացել:
Ներկա պահին բրուքլինյան մոտակա փողոցները դեռևս փակ են, սակայն ոստիկանները նշում են, որ Մանհեթեն տանող գծերը բաց են երթևեկության համար:
Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 07:15-ին (երևանյան՝ 16:15), որից հետո օդում ծխի հաստ շերտ է տարածվել: