Добавить новость
World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer


Ноябрь
2018

Новости за 21.11.2018

168.am (168 ժամ) 

Հայաստանը 4-րդից 5-րդ տեղն է տեղափոխվել համացանցից գրոհի ենթարկված օգտատերերի ամենամեծ բաժնով երկրների ցանկում

Հայաստանում 2018թ. հուլիս-սեպտեմբերին օգտատերերի սարքերի 29,16%-ը ենթարկվել է համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այս ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 5-րդ տեղն աշխարհի երկրների շարքում. այդ ցուցանիշը 2018թ. երկրորդ եռամսյակում կազմել է 29,98% (4-րդ տեղ) և առաջին եռամսյակում՝ 36,78% (7-րդ տեղ)։

Tert.am (hy) 

Մասնագետները համակարգչային վիրուս են հայտնաբերել, որն անջատում է հակավիրուսային ծրագիրը

Ռուսական «Դոկտոր Վեբ» տեղեկատվական ընկերության մասնագետները հայտնել են համակարգչային վիրուսի հայտնաբերման մասին, որը տեղադրման դեպքում անջատում է համակարգչի պաշտպանությունը՝ ջնջելով հակավիրուսային ծրագիրը:

Ինչպես հայտնում է Life.ru-ն, խոսքը Linux.BtcMine.174 վիրուսի մասին է, որը համակարգչում հայտնվելու դեպքում մեկ այլ վիրուս է տեղադրում (Linux.BackDoor.Gates.9), որն ունակ է մասնակցել DDoS-հարձակումների: Այնուհետև այն համակարգչում փնտրում է այլ վիրուսային ծրագրերն ու փակում դրանք՝ հեռացնելով մրցակիցներին... Читать дальше...

Tert.am (hy) 

Աշխարհի չեմպիոնի մրցախաղ. Կարլսենն ու Կարուանան ռեկորդ սահմանեցին

Նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան Լոնդոնում ընթացող շախմատի Աշխարհի չեմպիոնի համար պայքարում կրկին ոչ-ոքի են խաղացել: Շախմատիստների համար սա 9-րդ անընդմեջ պարտիան էր, որն ավարտվում է խաղաղ ելքով: Դիմակայության հաշիվն է` 4.5:4.5:

Читать дальше...

168.am (168 ժամ) 

Դերասանուհի Միլի Բոբի Բրաունը դարձավ ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

Դերասանուհի Միլի Բոբի Բրաունը, որը հռչակվել է «Շատ տարօրինակ բաներ» սերիալում խաղացած գլխավոր դերով, նշանակվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) ամենաերիտասարդ բարի կամքի դեսպանը:

168.am (168 ժամ) 

«Կոլերովին մի բան կասեմ». Թևան Պողոսյանը՝ Մոդեստ Կոլերովին

«Հայ-թուրքական սահմանը լինելու է, այն պետք է պահել, և եթե Հայաստանը հասել է այն վիճակին, որ այնքան զինծառայող, հնարավորություններ ունի, որ կարող է այդ սահմանը պահել, բնականաբար, այս խնդիրն այլ դաշտում է քննարկվելու»։

Tert.am (hy) 

Ըստ ռուսական կողմի հաղորդման՝  հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած տրակտորի գողության փաստի առիթով քրգործ է հարուցվել նաև Թուրքիայում. ՀՀ ԱԱԾ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած գողության դեպքի մասին տեղեկություն է ստացել ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության կողմից. Tert.am-ին տրված պարզաբանման մեջ նշում են ՀՀ Ազգային անվտանգության մամուլի կենտրոնից: 

«Դեպքը  տեղի է ունեցել հայ-թուրքական սահմանին, միջպետական պայմանագրի համաձայն՝ այն պահպանվում է ՌԴ ԴԱԾ սահմանապահ  վարչության կողմից, որն էլ դեպքի մասին անմիջապես տեղյակ է պահել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին», դեպքից ունեցած մանրամասներն ոն հայտնում ԱԱԾ մամուլի բաժնից... Читать дальше...

Аравот 

Նիկոլ Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժներին. Սամվել Ֆարմանյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր․ հեղափոխության կազմակերպչի դերում Միքայել Մինասյանին տեսնողները պարզ հարգանք չունեն սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժներին ու բոլորի համար պարզ մանիպուլյացիաներին` մամուլում ու սոցիալական ցանցերում կատարվող ամեն ինչ Միքայել Մինասյանի անվան …

Tert.am (hy) 

Իրանում մեկնաբանել են՝ ինչու դուրս չեն գալիս միջուկային գործարքից

Իրանը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի անդամ երկիր է հանդիսանում այն պատճառով, որ եվրոպական պետությունները պնդում են տվյալ համաձայնագրի պահպանման հարցում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:

«Եվրոպան պնդում է, որ հավատում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին և ցանկանում է պահպանել համաձայնագիրը: Մենք դուրս չենք գալիս համաձայնագրից ԵՄ անդամ երկրների պնդումներից ելնելով, այդ պատճառով նրանք պետք է կատարեն իրենց պարտավորվածությունները»... Читать дальше...

Гала ТВ 

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 21:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Tert.am (hy) 

Պատգամավորի թեկնածուներից ովքեր են առաջադրվել Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքում

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող 4-րդ ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված են ներկա և նախկին պատգամավորներ, նախարարներ, կառավարության անդամներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, ՊՊԾ գունդը գրաված անձինք և այլք:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունից 4-րդ ընտրատարածքում առաջադրված են ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, նույն խմբակցության պատգամավորներ... Читать дальше...

Tert.am (hy) 

Նյու Յորքի կամուրջներից մեկի վրա վթարված մեքենաները բռնկվել են (տեսանյութ)

Նյու Յորքի Բրուքլինյան կամրջի վրա ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, ինչի պատճառով 4 ավտոմեքենա է բռնկվել:

Ինչպես հաղորդում է CBS New York հեռուստաալիքը, միջադեպի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս վեցը վնասվածքներ են ստացել:

Ներկա պահին բրուքլինյան մոտակա փողոցները դեռևս փակ են, սակայն ոստիկանները նշում են, որ Մանհեթեն տանող գծերը բաց են երթևեկության համար:

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 07:15-ին (երևանյան՝ 16:15), որից հետո օդում ծխի հաստ շերտ է տարածվել:

Azatutyun.am 

Press Review

“Zhamanak” reports on vehement reactions from social media users to reports that the Armenian government is planning to introduce mandatory income declarations for all citizens of the country.




Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *